Բրեյք Դանս – բառացիորեն թարգմանած «կոտրատվող պար»։ Ծնունդ է առել ԱՄՆ-ում 1970-ականներին Նյու Յորքի Բրոնքս թաղամասում, որը հայտնի է, որպես Հիփ-Հոփ մշակույթի մեծագույն կենտրոններից մեկը։Այնտեղ է սկիզբ առել նաև Գրաֆֆիտին։ Բրեյք Դանսի առաջին ծիլերը դուրս են եկել ֆանք ոճի արքա Ջեյմս Բրաունի օգնությամբ, որի համերգների ընթացքում ելույթ էին ունենում առաջին բրեյք պարողները, այդ առաջին պարային խմբերից մեկը՝ «Electric Boogaloos» – խումբն էր։ Սկզբնական ժամանակաշրջանում կար միայն մեկ ոճ՝ «Electric Boogie» -ի, որով էլ հենց պայմանավորված էր այդ խմբի անունը։ Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում գոյություն ունեն 1000-ից ավելի կայացած բրեյք դանս խմբեր, իսկ սիրողական կերպ՝ 10.000-ից ավելի։

Комментариев нет:
Отправить комментарий