воскресенье, 30 октября 2011 г.

Քո կարիերան. աշխատանքային խորհուրդ Մարկուս Բուքինգհամից

Մարկուս Բուքինգհամը «Մարկուս Բուքինգհամ» խորհրդատվական ընկերության հիմնադիրն է: Մի շարք բեստսելլերների հեղինակ է, որոնց թվում է նաև Find your strongest Life գիրքը։

Հարց. Ինձ դուր է գալիս արտահաստիքային աշխատանքը. ֆիքսված աշխատանքային ժամեր չունեմ, սակայն գումար վաստակում եմ: Ճի՞շտ է այդպես շարունակելը:
Պատասխան. Նայած որ տեսանկյունից։ Արդյո՞ք արտահաստիքային աշխատանքով վաստակած գումարը բավականացնում է քո ծախսերը հոգալու համար: Մյուս կողմից` կանոնավոր աշխատանքն իր դրական կողմերն ունի. չէ՞ որ հեշտ չէ առանց ռեժիմի ապրել: Եթե, հաշվի առնելով այս ամենը, միևնույն է, մնում ես նույն կարծիքին, ուրեմն շարունակիր:
Հարց. Հանգստյան օրերին տնօրենս միշտ զանգահարում է բջջայինիս: Ինչ-որ կերպ կարո՞ղ եմ պատնեշ ստեղծել:
Պատասխան. Դա աշխատանքի բնույթից է կախված: Բայց, ամեն դեպքում, պետք է հստակ ժամեր նշանակել գործի համար: Պետք է դիվանագետ գտնվել. «Ես ուզում եմ Ձեզ ցանկացած պահի օգտակար լինել, բայց ինձ հարկավոր է որոշակի ժամեր հատկացնել անձնական կյանքիս, եթե, իհարկե, ծայրահեղ իրավիճակ չլինի»: Սա լավ սկիզբ կլինի: Եթե երկուսդ էլ գործնական լավ հարաբերությունների մեջ եք, հաստատ կկարողանաք լեզու գտնել այդ հարցում:
Հարց. Ես բլոգ ունեմ: Սակայն տնօրենս այդ մասին չգիտի. ապահովության համար արժե՞ տնօրենիս տեղյակ պահել։
Պատասխան. Հուսամ` չես որոշել աշխատանքային ձախողումների մասին բարձրաձայնել հասարակական ֆորումում: Բացի դրանից, բլոգի մասին տնօրենին տեղյակ պահելը ձեր ընկերության գործունեությունից և քո բլոգի ուղղվածությունից է կախված: Օրինակ` եթե աշխատանքդ տեխնիկական ոլորտում է, իսկ դու սննդին վերաբերող բլոգ ունես, չեմ կարծում` դա տնօրենիդ համար խնդիր կլինի: Պարզապես հիշիր. զգույշ ես լինում գործընկերներիդ մասին գրելիս և բլոգով չես զբաղվում աշխատանքային ժամերի հաշվին: Կարծում եմ` այս դեպքում խնդիրներ չեն լինի:
Հարց. Ժողովների ժամանակ չեմ ուզում խոսել միայն խոսելու համար: Ինչպե՞ս վարվել։
Պատասխան. Յուրաքանչյուր աշխատանք շատ ավելի հաջող կլիներ, եթե բոլորը քեզ նման մտածեին: Առաջարկում եմ` խոսելուց առաջ ինքդ քեզ երկու հարց տաս: Առաջին՝ արդյո՞ք փորձում եմ ուղղակի իմացածս ցույց տալ: Եթե այդպես է, դա ակնհայտ կլինի, և ասածդ ոչ մեկին չի հետաքրքրի: Երկրորդ՝ արդյո՞ք իմ պատասխանից որևէ մեկն օգուտ կքաղի: Եթե՝ ոչ, ապա գերադասելի է լռել:
Հարց. Այս տարի ինչ-ինչ խնդիրների պատճառով ընկերությունում պաշտոնի բարձրացում չի սպասվում: Ինչպե՞ս տնօրենին հասկացնեմ, որ հետագայում հավակնում եմ առաջխաղացման:
Պատասխան. Փոքրիկ հնարք. մի պահ քեզ տնօրենիդ տեղը դիր: Պատկերացրու` աշխատողդ քեզ մոտ է գալիս ու փոխանակ բողոքելու և ասելու. «Սա անընդունելի է», հարցնում է. «Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ամբողջ թիմի համար արդյունավետ լինի: Ես կարող եմ այսինչ-այսինչ հարցերում օգտակար լինել»: Իսկ հիմա պատկերացրու, որ գալիս է խոստումը կատարելու պահը, և առաջինը ո՞վ է տնօրենի մտքում... իհարկե՝ դու:

Երգչուհի Ֆերգին ներկայացրել է իր ստեղծած կոշիկների հավաքածուն


Սա առաջին անգամը չէ, որ երգչուհին գրավում է նորաձևության աշխարհը: Մինչ այդ, Ֆերգին ներկայացրել էր հագուստի Fergalicious հավաքածուն և Outspoken օծանելիքը:
Ֆերգիի դիզայնով ստեղծված կոշիկներն աչքի են ընկնում իրենց անկրկնելի դիզայնով ու սեքսուալությամբ, ինչն էլ վստահություն կներշնչի դրանք կրող յուրաքանչյուր կնոջը:
Կոշիկների մինիմալ արժեքը հարյուր դոլար է: Այնպես որ, եթե ցանկություն կա ունենալ մեկ զույգ աստղային կոշիկներից, կարող ես պատվիրել դրանք www.fergieshoes.com կայքում:

Aldo –ն արդեն Հայաստանում է

Աշխարհի տարբեր երկրներում գործող 2000 խանութ-սրահներին ավելացավ ևս մեկը: Այս անգամ` Երևանում, իսկ ավելի կոնկրետ` Աբովյան 26 հասցեում:

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Aldo կոշիկի ու աքսեսուարների բրենդային խանութի բացման հանդիսավոր արարողությունը:
Հրավիրված բազմաթիվ հյուրերի շարքում էր Հայաստանում Կանադայի պատվավոր հյուպատոս Արտաշես Էմինը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Aldo կանադական բրենդի ներկայացուցիչ Սիգիտա Կապացան:
Բացման արարողությանն առանձնահատուկ տրամադրություն էին հաղորդում արտերկրից ժամանած «Ագորա» ջազ-նվագախմբի կատարումները, յուրահատուկ հյուրասիրությունը, պայուսակներով ու կոշիկներով հագեցած ինտերիերը և անակնկալ խաղարկությունը, որի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց ինքնուրույն ընտրել իրենց նվերը` Aldo խանութ-սրահում ներկայացված տեսականուց:

четверг, 27 октября 2011 г.

Bentton


Bentton-i nor tesakanin

BENETONUM STACEL EN NOR TESAKANI,MI QANI NMUSHNER AYS POSTUM,MNACANER@ KAROX EQ TESNEL AMIRYAN 1 HASCEUM~)
HAGUSTNER@ GEXECIK EN,PAYCAR,GUNEX U VOJAYIN>





JEANS-ՄԻՇՏ ՀԱՐՄԱՐ ՈՒ ՊՐԱԿՏԻԿ

Jeans are an institution in today’s hip fashion arena. Many cheap jeans manufacturers are putting out the type of jeans “Seven” has become famous for, but the style and quality just arent there... of course! Anyone with taste and class can wear 7 Seven jeans, they aren’t an item that shouts louder than a conservative, fashion jeans wearer, would be comfortable with not as high end as Christian Dior, but more comfortable :). People from all walks of life are wearing 7 jeans. Some of us prefer to live in jeans, jeans at the office, jeans at home lounging, its almost a lifestyle choice. Seven jeans 7 are made with quality as one of the foremost factors, the cut and fit makes you feel tailored for, as if the seven machinists in the seven factories knew the seven most important measurements for these jeans to fit you seven times better than any other jeans available!! 7 jeans, wear them with pride....








среда, 26 октября 2011 г.

MAKE UP~ԱՐՏԱՀԱՅՏԻՉ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ

photografer~interesting work`




Իմ կարծիքով ամենանորաձև երիտասարդներն են "JONAS BROTHERS"-խմբի տխաները,BRUNO MARS-ը և NE-YO-ն:Դասական և սպրտային ոճերում բոլորնել գեխեցիկ են նայվում:



AVRIL LAVGINE[ABBEY DAWN]

ABBEY DAWN բրենդը ստեղցել է  AVRIL LAVGINE- ը: Այն հագուստ է երիտասրադ աղջիկների համար ովքեր սիրում են ազատ կյանք վարել:Բացի հագուստից այն արտադրում է նաև տերբեր ոճային աքսեսուարներ,հիմնական մոտիվներն են ԳԱՆԳԵՐը,ԿԱՅԾԱԿՆԵՐԸ,ԱՍՏՂԵՐԸ ԵՎ ՍՐՏԵՐը:ՖԻՐՄԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐՆ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՍԵՎԸ,ՄՈԽՐԱԳՈՒՅՆԸ ԵՎ ՎԱՐԴԱԳՈՒՅՆը:ABBEY DAWN-ի  առաջին խանութները բացվելեն ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ:Սկզբնական շրջանում հագուստների եվ աքսեսուարների ամբողջ տեսականին վաճառվում էր 24-48$: